Digital Armenia / Թվային Հայաստան կազմակերպություն
MEDU.am-ը ներառվել է Digital Armenia/ Թվային Հայաստան կազմակերպության Հայաստանի էլեկտրոնային ռեսուրսների շտեմարանում։
«Թվային Հայաստանը» նորարարական հաբ է, որըստեղծվել է Հայաստանի կառավարման համակարգի, տնտեսության և հասարակության թվային փոխակերպմանն աջակցելու, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի հաջողությունները աշխարհին ներկայացնելու նպատակով։
“Թվային Հայաստանի” հիմնական նպատակն է ոգեշնչել թվային լուծումների ընտրության հարցում, բարձրացնել թվային գրագիտության մակարդակը և խթանել նորարարությունը:
Կազմակերպության առաքելությունն է թվայնացման ու տեխնոլոգիական զարգացման միջոցով նպաստել Հայաստանի հզորացմանը։ «Թվային Հայաստան» կազմակերպության թիմը մշակում է հանրային կառավարման, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման ոլորտում ծրագրեր և հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև իրականացնում է այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի մշտադիտարկում և արդյունավետության գնահատում։ Թվային գրագիտության բարձրացման, թվային լուծումների ընտրության ոգեշնչման, նորարարության և թվային աշխատաոճի խթանման նպատակով կազմակերպությունը մշակում և իրականացնումէ էլեկտրոնային կառավարման, էլեկտրոնային արդարադատության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում կրթական և իրազեկման ծրագրեր։