Այսօր բոլորը ցանկանում են գտնել նոր պրակտիկ աշխատող մեթոդներ պացիենտին մոտիվացնելու համար։
Время чтения: < 1 минута
Այսօր բոլորը ցանկանում են գտնել նոր պրակտիկ աշխատող մեթոդներ պացիենտին մոտիվացնելու համար։
Մենք առանձնացրել ենք 5 միջոցներ, որոնց կիրառումը առավել կօգնի Ձեզ աշխատանքային գործընթացում։
Հետեևեք հետևյալ խորհուրդներին բուժառուին մոտիվացնելու համար
- Տվեք բաց հարցեր և ընկալեք պատասխանները ողջ էությամբ, ինչպես նաև մի՛ մոռացեք պահել տեսողական շփումը: Բաց հարցերը սովորաբար սկսվում են «ինչ», «որտեղ», «ինչպես», «երբ», «ինչու», «ում համար» և այլ արտահայտություններով։
- Ամփոփեք զրույցը, ընդհանրացումներ կատարեք` ցույց տալով, որ ուշադիր էիք լսում պացիենտին։
Օգտագործեք հաստատումներ` բուժառուի գործողություններին աջակցությունն ու քաջալերում ցույց տալու, առողջանալու ջանքերը բարձրաձայն գնահատելու ձևով։ Մարդիկ հակված են լսելու, վստահելու և հոգին բացելու նրանց առաջ, ովքեր տեսնում և ճանաչում են իրենց ուժեղ կողմերն ու գործադրած ջանքերը։
- Գովաբանեք ու հուսադրեք պացիենտին «դու»-ով. «Դու ուժեղ մարդ ես», «Դու կկարողանաս» և այլն։
- Ցույց տվեք բուժառուին, որ ոչինչ չեք պարտադրում, այլ կարևորում եք նրա ազատ ընտրության իրավունքը. օրինակ` «Ես կարող եմ ձեզ առաջարկել նաև…», «Կան այլ տարբերակներ ևս, ինչպիսիք են` … » և այլն։
- Մի՛ օգտագործեք մեղադրանքներ, քանզի դրանցով Դուք կարող եք իսպառ ոչնչացնել փոխըմբռնումը։ «Սխալվում եք», «Դուք ինքներդ եք մեղավոր այս իրավիճակի համար» և նման այլ արտահայտությունները կարող են քանդել այն համագործակցության հիմքերը, որոնք դրվում են հենց այդ պահին։
▫️Մի մոռացեք, որ պացիենտին մոտիվացնելը մեծ կարևորություն ունի հաջողության հասնելու հարցում։