Երվանդ Հարությունյան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2005-ներկա՝ Վլադիմիր Ավագյանի անվան ԲԿ լազերային և էնդոսկոպիկ ուռոլոգիայի բաժանմունքի գործադիր տնօրեն:
1998-2005թթ.՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար:
1991-2004թթ. աշխատել է ԵՊԲՀ-ում:
1989թ.- «Արմենիա» ԲԿ ուրոլոգիական կլինիկայում:
1984թ. մինչ ի ավարտելը հանդիսացել է ԵրԲի Լ.Ա. Օրբելու անվան ուսանողական գիտական ընկերության նախագահ, հանդիսացել է համամիութենական կոնֆերանսների կազմակերպիչ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
09.81-06.87՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարան
Հետբուհական կրթություն՝ Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարան
1994թ՝ վերապատրաստում ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա-Անա քաղաքի բժշկական կոնտրոնների ուրոլոգիական կլինիկաների և Իրվայն քաղաքի Սենտ Ջոզեֆ հիվանդանոցի և Չապմենի հիվանդանոցի /Օրանժ/ բազայի վրա, F.A.C.S. Գարո Տերցակյանի անմիջական մասնագիտական աջակցությամբ:
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԿՈՉՈՒՄՆԵՐ
2004թ.՝ բժշկական գիտությունների դոկտոր:
2004թ.՝ ՌԴ բնական ԳԱ անդամ:
1998թ.-ից՝ ՀՀ ուրոլոգների ընկերակցության անդամ:
2001թ.-ից՝ Մարդաբանների ռուսաստանյան ընկերակցության անդամ:
2005թ.՝ ՀՀ ԱՆ ակ.Ս.Խ. Ավդալբեկյանի անվան ԱԱԻ ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
ՏՊԱԳՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
03.1995թ՝ <<Վիրաբուժական ցուցումները շագանակագեղձի ադենոմայի ժամանակ>>ԲԳԹ
10.2000թ՝ <<Վիրաբուժական մոտեցումները միզապարկի քաղցկեղի ժամանակ>>ԲԳԴ