ԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ /ՕՖԵՐՏԱ/

2022 թվականի ապրիլի 26-ի խմբագրված

 

  1. Ընդհանուր դրույթներ

1.1. «ՄԵԴՈՒ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ այսուհետ «Կատարող», ի դեմս ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանի, ով գործում է կանոնադրության հիման վրա, սույնով առաջարկում /օֆերտավորում/ է պայմանագիր կնքել իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ, այսուհետ՝ «Հաճախորդ-Պատվիրատու», «Հաճախորդ-Ուսանող» բժշկական ոլորտում կազմակերպված սեմինարների հասանելիությունը ապահովելու ծառայությունների մատուցման վերաբերյալ։

1.2. Սույն Օֆերտայի շրջանակներում Հաճախորդը և Ուսանողը կարող են համընկնել մեկ անձում:

1.3. Ակցեպտավորելով (ընդունելով) այս առաջարկը, որը բժշկական ոլորտում կրթական սեմինարների հասանելիությունը ապահովող վճարովի ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները պարունակող պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է, Հաճախորդը Կատարողի հետ կնքում է Օֆերտայի պայմանագիր՝ընդունելով սույն Պայմանագրով սահմանված բոլոր էական պայմանները։

1.4 Սույն Օֆերտայի Ակցեպտ է համարվում Հաճախորդի և (կամ) Ուսանողի մուտքը (գրանցումը) Հաճախորդի կողմից ընտրված ծրագրում (դասընթացում) և ընտրված ծրագրի համար կատարված ծառայությունների վճարումը՝ սույն Առաջարկի /օֆերտայի պայմանագրի/ 4-րդ Բաժնում նշված չափով և կարգով։

1.5. Օֆերտայի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) չի պահանջում Հաճախորդի և Կատարողի (այսուհետ՝ Կողմեր) կողմից կնքում և/կամ ստորագրում , և Պայմանագրին միանալու տեսքով պահպանում է իրավաբանական ուժը, վերջինից բխող բոլոր հետևանքներով:

1.6. Օֆերտայի ընդունումը Հաճախորդի կողմից միաժամանակ հանդիսանում է համաձայնության հաստատում առ այն, որ Կատարողին իրավունք է վերապահվում ՀՀ գործող օրենսդրության համաձայն մշակելու Հաճախորդի կողմից իրեն տրամադրված անձնական տվյալները :

1.7. Պայմանագիրը կնքվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «ՀՀ կրթության մասին» օրենքի, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համաձայն:

1.8. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացությունները և պայմանները.

Կայք – ինտերնետային ցանցում Կատարողին պատկանող վեբկայքը https://medu.am/ հասցեով:

Վերապատրաստման դասընթաց՝ ինտերնետում տեղեկատվական, խորհրդատվական և կրթական ծառայությունների մատուցում հեռահաղորդակցության համակարգերի միջոցով:

Անձնական հաշիվ – Հաճախորդի գրանցման արդյունքում վերջինիս կողմից մուտքագրված /ստեղծված/ անձնական տվյալների համալիր, որը պարունակում է վավերացման, նույնականացման տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ)՝ Կայքում դրա համար նախատեսված դաշտերում:

Մուտքի կոդ – տառաթվային կոդ, որը Հաճախորդին թույլ է տալիս մուտք գործել ինտերնետ ցանցի ռեսուրս և իր Անձնական հաշիվ: Մուտքի կոդի առկայությունը հաստատում է Հաճախորդի իրավունքը՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացներին:

Կատարողի էլ. փոստի հասցեն ՝———————————

Կատարողի գտնվելու ՝ՀՀ,ք. Երևան, Վ. Սուրենյանց 1

Կատարողի հեռախոս՝ (+374)44-717-744

  1. Պայմանագրի առարկան

2.1. Կատարողը պարտավորվում է Հաճախորդին տրամադրել «Ինտերնետ» տեղեկատվական և հաղորդակցական ցանցի միջոցով ծրագրային ապահովման կրթական սեմինարների հասանելիություն (այսուհետև՝ «Ծառայություններ») բաժանորդագրությունների միջոցով, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել Կատարողի կողմից սահմանված վճարը՝ համաձայն պայմանագրի 4.1 կետի Հաճախորդի կողմից ընտրված համապատասխան բաժանորդագրության համար:

Կատարողը Հաճախորդին տրամադրում է մուտք միայն այն վերապատրաստման դասընթացների համար, որոնք ներառված են հաճախորդի կողմից գնված բաժանորդագրության փաթեթում:

2.2. Դասընթացներին մասնակցելու համար պահանջվող տեխնիկական պահանջները.

Աշխատանքն իրականացվում է Internet Explorer, Google Chrome, Safari, Opera, բրաուզերի միջոցով,MozillaAdobe Flash Player, տարբերակ 9 կամ ավելի նոր (անվճար հասանելի է Adobe կայքից)Բարձրախոսներ, ականջակալներ կամ ներկառուցված բարձրախոս:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Կաատարողն իրավունք ունի.

3.1.1. ինքնուրույն իրականացնել ուսումնական գործընթացը, որոշել դրա ձևերը և

մեթոդները, ընթացակարգը :

3.1.2. հաճախորդների նկատմամբ կիրառել խրախուսման և կարգապահական միջոցների կիրառում ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով:

3.1.3. տեղադրել Հաճախորդին պատկանող ապրանքային նշանը կամ պատկերանշանը պատկանող Կատարողի՝ սույն Պայմանագրի առարկայի համար ստեղծված հարթակում՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» բաժնում:

3.2. Կատարողը պարտավորվում է.

3.2.1. 2.1 կետում նշված Ծառայությունների մատուցման համար Հաճախորդին տրամադրել

մուտք դեպի ծրագրակազմ Պայմանագրի կնքումից հետո, Հաճախորդին հատկացնել անհատական ​​մուտք և գաղտնաբառ, ապահովել բոլոր տեղեկատվական և կրթական ռեսուրսների հասանելիությամբ, տրամադրել էլեկտրոնային տեղեկատվական կրթական միջավայրում աշխատելու համար անհրաժեշտ ծրագրային գործիքներ, մեթոդական և ուսումնական նյութեր, տեխնիկական աջակցություն:

3.2.2. hաճախորդի խնդրանքով տրամադրել տեղեկատվություն կատարված աշխատանքի մասին:

3.2.3. կազմակերպել և ապահովել կրթական ծառայությունների հասանելիության պատշաճ մատուցումը, նախատեսված սույն Պայմանագրի 2-րդ բաժնում:

3.2.4. ապահովել ուսումնական ծրագրի իրականացման մշտադիտարկում և վերահսկում` համաձայն ընտրված ծրագրով մատուցվող կրթական ծառայությունների ծավալի:

3.2.5. հաճախորդին տրամադրել կրեդիտավորման սերտիֆիկատ՝ հաստատված նմուշով, դասընթացի մասնակցելու և համապատասխան որակավորում ստանալու վերաբերյալ:

3.2.6. ընդունել Հաճախորդից ծառայությունների վճարը:

3.3. Հաճախորդ-Ուսանողն իրավունք ունի.

3.3.1.իրականացնել ծրագրային ապահովման շահագործման հետ կապված գործողություններ՝ համաձայն դրա նշանակության, այն է՝ օգտագործել ծրագրաշարի ֆունկցիոնալությունը իրենց նշանակությունից ելնելով:

3.3.2. ստանալ տեղեկատվություն Կատարողից սույն Պայմանագրի առարկայի, դրա կազմակերպման և տրամադրման վերաբերյալ:

3.3.3. հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել սույն Պայմանագրի Կողմ հանդիսանալու իր տված ակցեպտից,Կատարողի էլ.՝ հասցեին գրավոր դիմում ուղարկելու միջոցով: Ակցեպտի հետ կանչման դեպքում այդ պահի դրությամբ գնված բոլոր բաժանորդագրությունների գումարը /արժեքը/ չեն վերադարձվում:

3.4. Հաճախորդ-Ուսանողն իրավունք չունի.

3.4.1. վերարտադրել ծրագրակազմը, այդ թվում ձայնագրությունը համակարգչի հիշողության մեջ:

3.4.2. ձևափոխել ծրագրակազմը:

3.4.3. իրականացնել ծրագրակազմի բազմացում և հրապարակում։

3.4.4. տարածել Ծրագրաշարը կամ դրա մասերը, կամ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն Ծրագրաշարի օգտագործումից երրորդ կողմերի հետ հարաբերություններում առևտրային օգուտներ ստանալու համար:

3.4.5.տրամադրել երրորդ կողմերին իր անձնական էջի մուտքանունը և գաղտնաբառը,սեմինար-դասընթացների հղումները:

3.5. Հաճախորդ-ուսանողը պարտավոր է.

3.5.1. հետևել Կատարողի ներքին կանոնակարգին, ակադեմիական կարգապահությանը և վարքագծի ընդհանուր ընդունված նորմերին, մասնավորապես, հարգանք ցուցաբերել Կատարողի վարչական, կրթական աջակցության, անձնակազմի և այլ աշխատակիցների նկատմամբ:

3.5.2. երաշխավորել, որ սույն Պայմանագրով իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ չէ, չի պարունակում այլ անձի՝օրենքով պաշտպանվող անձնական տվյալ:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ, ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

4.1. Պայմանագրով բաժանորդագրությունների արժեքը սահմանվում են՝

1/մեկ/ ամսվա համար-10000/տաս հազար/ՀՀ դրամ

3/երեք/ ամսվա համար- 25000/քսանհինգ հազար/ՀՀ դրամ

1/մեկ/տարվա համար-40000/քառասուն հազար/ ՀՀ դրամ

4.2. Սույն Պայմանագրի 4.1 կետը գործում է միայն ընտրված բաժանոդագրության համար սահմանված ժամկետում: Բաժանորդագրությունների արժեքը կարող է փոփոխվել Կատարողի կողմից, ով դրա վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրում է կայքում ,որը համարվում է պատշաճ ծանուցում:

4.3. Պայմանագրով գնված բաժանորդագրության/ների/ արժեքը վճարվում է Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Բանկային հաշվի մասին տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդագրության գնման ժամանակ:

4.4 Կատարողը չի հանդիսանում ԱԱՀ վճարող:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

5.1. Սույն Պայմանագիրը հանդիսանում է հրապարակային պայմանագիր, և դրա պայմանները նույն են բոլոր միացողների համար։ Պայմանագրի յուրաքանչյուր մեկ պայմանի փոփոխությունը պարտադիր է դրա կողմ հանդիսացող յուրաքանչյուր Հաճախորդի համար։

5.2. Սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է.

Հաճախորդի նախաձեռնությամբ, Պայմանագրի դադարման պահին փաստացի ստացած /մատուցված/ ծառայությունների դիմաց փոխհատուցելու դեպքում:

Կատարողի նախաձեռնությամբ Հաճախորդի կողմից կայքի ընդհանուր կանոնները չպահելու, մասնագիտական ​​գծով ոչ հարիր վարքագիծ դրսևորելու, կեղծ տեղեկատվության հիման վրա կայքի մուտք գործելու դեպքերում։

5.3. 5.2. կետի հիմքով Պայմանագրի լուծման դեպքում գնված բաժանորդագրությունների արժեքը հետ չի վերադարձվում:

5.4.Պատվիրատուի և Կատարողի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով, որոնց համար վերջիններս պատասխանատվություն չեն կրում։

 

  1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6.1. Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն Պայմանագրով սահմանված կարգով։

6.2. Հաճախորդն իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի կատարումից և պահանջել ամբողջական փոխհատուցել ծառայության վճարը, եթե Կատարողի կողմից ժամանակին չվերացվեն կրթական սեմինարների հասանելիության խոչընդոտները և թերությունները: Հաճախորդ իրավունք ունի նաև հրաժարվել Պայմանագրի կատարումից, եթե հայտնաբերվեն մատուցվող կրթական ծրագրի էական շեղումներ:

6.3. Եթե ​​Կատարողը խախտել է Պայմանագրի պայմանները (մեկնարկի ամսաթվերը և(կամ) սեմինարների հասանելիության ապահովման, մատուցման և (կամ) տրամադրման միջանկյալ ժամկետները), Հաճախորդն իր ընտրությամբ իրավունք ունի.

6.3.1. կատարողից պահանջել սահմանել նոր ժամանակաշրջան, որի ընթացքում Կատարողը պետք է տրամադրի և ավարտի խոստացված ծառայությունը ողջ փաթեթը։

6.3.2. ծառայությունների /բաժանորդագրության / արժեքի նվազեցում պահանջել:

6.4. Այն դեպքում, երբ Հաճախորդը չի անցնում սեմինար-դասընթացը, Հաճախորդին չի տրամադրվում դասընթացի մասնակացության հավաստագիր:

6.5. Սույն Պայմանագրի գործողության ընթացքում ծագած բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով՝ այն հանձնելով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննարկմանը։

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

7.1. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հաճախորդի կողմից ակցեպտավորելու պահից և գործում է բոլոր գնված սեմինար-դասընթացի բաժանորդագրությունների նկատմամբ:

 

  1. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

8.1. Հաճախորդի և/կամ Ուսանողի կոնտակտային տվյալները ներառում են՝

– անուն, ազգանուն, հայրանուն

– Օգտանուն (օգտատիրոջ հորինած կեղծանունը-nickname)

– էլ. փոստի հասցե

– գաղտնաբառ

– հեռախոսահամար

-ներբեռնած նկար

– ավարտած բուհ

-մասնագիտություն

– աշխատավայր

– գիտական կոչում

– կրթություն (բժիշկ/բուժքույր, կլինիկական օրդինատոր, ուսանող)

Փոփոխությունները կատարվում են Հաճախորդի անձնական հաշվում փոփոխվող տվյալների մուտքագրմամբ:

Հաճախորդի նույնականացման տվյալները ներառում են՝ անձնագրի սերիան և համարը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեները, ԲՈՒՀ-ի վկայականը կամ ԲՈՒՀ-ում շահառու հանդիսացող տեղեկանքը։

Նշված նույնականացման տվյալների փոփոխությունը կատարվում է ըստ դրանց հաշվառումը վարող և տրամադրող պաշտոնատար անձի կողմից նոր նշումով տվյալի տրամադրման փաստաթղթի առկայության դեպքում։

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9.1. Դասընթացների ընթացքում փոխանցվող տեղեկատվությունը համարվում է Կատարողի մտավոր սեփականությունը և պաշտպանված է ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Դասընթացների ժամանակ ստացված տեղեկատվության տարածում առևտրային և այլ նպատակներով չի թույլատրվում:

9.2. Սույն Պայմանագրով նշված ամբողջ տեղեկատվությունը համապատասխանում է <<Ինտերնետ>> ցանցում Կատարողի պաշտոնական կայքում տեղադրված /հրապարակված/ էական պայմաններին։

 

ՍՈԻՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է <<ՄԵԴՈՒ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ։

ՄԻԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՇՏՈՒՄ <<ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ>> ՆՇՈՒՄՈՎ ԿՈՃԱԿԻ ՀԱՏԱՏԵԼՈՒ ՊԱՀԻՑ։

ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ :

ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԻՍԿ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ: